Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում բացվեց խաչաղբյուր (տեսանյութ)

Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում բացվեց խաչաղբյուր (տեսանյութ)

Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում տեղի ունեցավ խաչաղբյուրի բացման արարողություն։ Խաչաղբյուրը բացվեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեյի, տեղի հոգեւոր հովիվ հայր Պողոսի եւ բարերար Հարություն Սերոբյանի կողմից, որից հետո հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը օրհնության կարգ կատարեց խաչաղբյուրի վրա։

Միջոցառումը ավարտվեց հայկական պարերով ու երգերով։ Խաչաղբյուրի բացման պատվին իր երգերով հանդես եկավ նաեւ Գրիգորի Եսայանը։

Միջոցառմանը ներկա էին Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, խորհրդարանի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, սակրեբուլոյում քաղաքից ընտրված պատգամավոր Համբարձում Բաբոյանը եւ բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու Ռուսաստանից։

Խաչաղբյուը կանգնեցվել է  գործարար ու բարերար Հարություն Սերոբյանի կողմից։

Akhaltskha.Net