Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մարիամոբան: Վրաստանում հատուկ ձեւով է նշվում Մարիամոբան, քանզի  Սուրբ Աստվածածինը համարվում է Վրաստանի բարեխոսը ու աջակիցը։ Տոնի առիթով Վրաստանում օրը ոչ աշխատանքային է։

Ախալցխայում սովորաբար Մարիամոբան անվանվում է նաեւ Սաֆարոբա, քանզի շատերը այս օրը մեկնում եմ Սաֆարայի մենաստան տոնական օրը այնտեղ նշելու համար։

Դեռ խորհրդային ժամանակաշրջանից տոնի առիթով անգամ տեղացի հայերը բարձրանում էին Սաֆարայի տաճար եւ տաճարի շրջակա տարածքում մեծ խնջույք կազմակերպում ու երբեմն անտառում մնում գիշերելու։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդում էր երկշաբաթյա պահք, որն սկսվել է օգոստոսի 14-ին և ավարտվելու է այսօր: