Բորժոմիում կայացավ Վրաստանի և Չինաստանի Ձիանգսի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցման զարգացման 3-րդ համաժողովը։ Նշված հանդիպումը կազմակերպված էր «Գործընկերության հիմնադրամ»-ի և Չինաստանի Ժողովրդական հանրապետության «Միջազգային առևտրի խթանման խորհուրդ»-ի կողմից:
Միջոցառման նպատակն էր երկու երկրների միջև համագործակցության խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և փորձառության փոխանցումը: Նաև քննարկվեցին Չինական-Վրացական բիզնես հարաբերությունների հեռանկարները, Վրաստանի նշանակությունը Մետաքսյա ճանապարհի ծրագրում և Ձիանգսի նահանգի դերը Վրաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ:
Կոնֆերանսի մասնակիցներին խոսքով դիմեցին Սամցխե-Ջավախքի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլին, «Գործընկերության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն, Վրաստանում Չինաստանի դեսպան՝ Ձի Իենչին, Ձիանգսի նահանգի առևտրի խթանման խորհրդի նախագահ՝ Ժեն Կուոնձինը, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ՝ Նինո Չիքովանին, «Արտադրիր Վրաստանում» ծրագրի տնօրեն՝ Միխեիլ Խադուրելին:
Դրանից բացի այսօր «Բորժոմի Լիկան» հյուրանոցում Վրաստանի և Չինաստանի մարզերի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության հուշագիր: