Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, հոգևոր տեսուչ՝ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ այցելեցին, քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոց, որը նախատեսված է հաշմանդամ երեխաների համար։ Դպրոցում սովորում են թվով 40 երեխաներ, ովքեր նաև գիշերում են այնտեղ։
Հոգևոր Տեսչությանը դիմավորեցին սոցիալական, բժշկական, սպորտի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը, սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, սակրեբուլոյի փոխնախագահ Իոսեբ Կապանաձեն, «Վրացական երեզանք» կուսակցության նախագահ Գիորգի Գվարամաձեն և դպրոցի տնօրեն Լալի Կարկաձեն։
Հոգևոր Տեսչությունը Ախալցխայի թիվ 7 միջնակարգ դպրոցի երեխաներին տրամադրեց մեկ տոննա կարտոֆիլ և մանկական խաղադաշտ իր բոլոր խաղատեսակներով։
Դպրոցի տնօրեն՝ Տիկին Լալի Կարկաձեն ծանոթացրեց դպրոցի առօրյաին և իր խորին շնորհակալությունը հայտնեց նման գեղեցիկ նախաձեռնության համար։
Հոգշ․ Հայր Սուրբը նշեց, որ նմանատիպ նախաձեռնությունները կկրեն շարունակական ընթացք։