Ալիևը ՌԴ նախագահի օգնականի հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր 12.06.2023 . Միջազգային

Ալիևը ՌԴ նախագահի օգնականի հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
		12.06.2023 . Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին՝ նրա հետ քննարկելով համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։

Բացի այդ, Ալիևն ու Լևիտինը մտքեր են փոխանակել Ադրբեջանում ժամանակակից նավաշինության հնարավորություններն օգտագործելու, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու, բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքներն օգտագործելու, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և «Հյուսիս-հարավ» առևտրաարդյունաբերական համալիրի միջոցով Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրման վերաբերյալ հարցերը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն` հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր ապագայում Ռուսաստանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ներուժի օգտագործման  վերաբերյալ։