Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 53-ի՝ հայտնել են Ռուսաստանի արտակարգ ծառայություններից:
Նշվում է, որ հայտնաբերվել է ևս 3 զոհվածի մարմին, և զոհերի ընդհանուր թիվը հասել է 53-ի: Հոսպիտալացվել է 139 մարդ։
Կայանի ոչնչացումը լուրջ վնաս է հասցրել էկոլոգիային, հեղեղվել են Դնեպրի երկայնքով գյուղատնտեսական դաշտերը։