Ռուսաստանը Նորվեգիան ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնք ոչ բարյացակամ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների նկատմամբ: Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Պարզաբանվում է, որ այդ ցանկում ընդգրկված դիվանագիտական առաքելությունների համար ՌԴ տարածքում գործունեությունը սահմանափակված է:
Այս պահին Մոսկվան սահմանափակումներ է սահմանել նաև ԱՄՆ-ի, Չեխիայի, Հունաստանի, Դանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչությունների համար։