Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի 05.08.2023 . Միջազգային

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
		05.08.2023 . Միջազգային


Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանքի զոհերի թիվը հասել է 15-ի: Տեղեկությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։

Այսօր առավոտից Շովիում վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որոնցում ներգրավված են պաշտպանության ուժերն ու ավիացիան: Այս պահին աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։

Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել: