Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել են Երևանում:
Նրանք մտքեր և տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու Եվրամիության ջանքերի վերաբերյալ։