Հույս ունեմ շուտով կողջունեմ ձեզ ՆԱՏՕ-ում. Ենս Ստոլտենբերգ

Հույս ունեմ շուտով կողջունեմ ձեզ ՆԱՏՕ-ում. Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թբիլիսի է ժամանել երեկ: Ենս Ստոլտենբերգը Թբիլիսիյում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեյի եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեյի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը  հայտարարել է հետեւյալը․ «Շարունակում ենք աշխատանքը այն բանի համար, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Վրաստանը ՆԱՏՕ-ի համար առանձնահատուկ գործընկեր է: Ինձ համար մեծ պատիվ է, որ կրկին գտնվում եմ Վրաստանում: Այս անգամ Վրաստան եմ այցելել ձեր հրավերով, մասնակցելու ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական զորավարժություններին:»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ենս Ստոլտենբերգը  նաեւ նշել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր է: