Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում խոսեցին Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման վտանգի մասին

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում խոսեցին Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման վտանգի մասին

Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությանը պատկանող ՆԱՏՕ-յի եւ Եվրամիության մասով  տեղեկատվական կենտրոնի կողմից կազմակերպված առանց վիզայի երթեւեկության մասին տեղեկատվական քարոզարշավը Սամցխե-Ջավախքում սկսվեց մարտի 27-ին ժամը՝ 13:00-ին Սամցխե-Ջավախքի պետական համալսարանից, որտեղ ուսանողների եւ գիտնական- դասախոսների հետ դասախոսություն են  անցկացրել  Դիվանագիտական ինստիտուտի հետազոտող, արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլոզ Ռթվելիշվիլին եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության վերլուծության եւ պլանավորման  բաժնի պետ Բեքա Զարանդիան։

Դասախոսության շրջանակներում  ներկաները եւս մի անգամ ստացան տեղեկություն Եվրամիության Շենգենի տարածքում ոչ վիզային երթեւեկության օրենքների մասին։ Զրույցի ժամանակ նշվեց  նաեւ այն ռիսկերը, որոնք կապված են ինչպես այս օրենքների խախտման հետ, այնպես էլ Եվրամիության երկրներում  ապաստան ստանալու պրոցեսի անտեղի կիրառման հետ։

Դասախոսությունը ավարտվեց ակտիվ հարց-պատասխանով։