Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և երկու երկրի ռազմավարական գործընկերության հարցեր։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող տարածաշրջանային նախագծերն արդյունավետ ռազմավարական համագործակցության և վստահելի գործընկերության վառ օրինակ են:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում անվտանգության միջավայրին։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է խաղաղ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու կարևորությունը։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական և հյուսիսատլանտյան ինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար։