ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծել են Թել Ավիվը

ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծել են Թել Ավիվը

ՀԱՄԱՍ շարժումը իր տելեգրամյան ալիքում հայտնել է Թել Ավիվին հասցրած հրթիռային հարվածի մասին:
«Ալ-Քասամի» ջոկատները հարված են հասցրել Թել Ավիվին՝ ի պատասխան խաղաղ բնակիչների դեմ հարձակումների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիան խոստացել էր վերադարձնել հողերը, որոնք  պատկանել են պաղեստինցիների նախնիներին:
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը միայն մեկ գիծ ունի՝ վերադառնալ իր հողերը: Նրա խոսքով՝ տվյալ խնդիրը անհասանելի չէ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: