Անկարան առաջարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծել

Անկարան առաջարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան առաջ է քաշել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծելու գաղափարը: Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես Պաղեստինի երաշխավոր: Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ այլ երկրներ կարող են մասնակցել նախաձեռնությանը:
Ֆիդանը նշել է, որ երբ համաձայնություն ձեռք բերվի, որին կհամաձայնեն երկու կողմերը, երկրի երաշխավորը պետք է պատասխանատվություն ստանձնի իր պահանջների կատարման համար: Նա կարծիք է հայտնել, որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի մշտական խաղաղություն հաստատել։
Ֆիդանը նաև ընդգծել է Իսրայելի վրա միջազգային ճնշման կարևորությունը՝ երկու պետությունների ստեղծման մասին որոշում կայացնելու նպատակով: Նա նշել է, որ Թուրքիան այդ հարցի վերաբերյալ իր տեսլականը կիսել է շահագրգիռ կողմերի հետ։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի քննարկումները ցույց են տվել, որ Վաշինգտոնը ևս աջակցում է կարգավորմանը՝ երկու պետությունների ստեղծման սկզբունքի հիման վրա: