Իրանում կկայանա ԱԳՆ նախարարների հանդիպում «3+3» ձևաչափով

Իրանում կկայանա ԱԳՆ նախարարների հանդիպում  «3+3» ձևաչափով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կմասնակցի Իրանում կայանալիք «3+3» ձևաչափով նախարարների հանդիպմանը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա), այդ մասին Ինտերֆաքսի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին նախատեսվող հանդիպման մասին: Ըստ իրանական ԶԼՄ-ների, հանդիպմանը կքննարկվեն քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, անվտանգության ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։

 

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։