Ռուսաստանն ու Իրանը ընդգծել են տարածաշրջանային հարցերում համագործակցելու կարևորությունը

Ռուսաստանն ու Իրանը ընդգծել են տարածաշրջանային հարցերում համագործակցելու կարևորությունը

Տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ընդունել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ հանդիպումների ընթացքում շեշտվել է Մոսկվայի և Թեհրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարածաշրջանային հարցերի շուրջ հետագա համակարգման անհրաժեշտությունը՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, Աֆղանստանում, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Կասպից ծովի հետ կապված հարցերը:
Լավրովի հետ հանդիպմանը Իրանի նախագահը հերթական անգամ ընդգծել է տարածաշրջանի հարցերը տարածաշրջանի երկրների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը՝ օտարների միջամտությունը համարելով «ճգնաժամածին»:
Ռայիսին հույս է հայտնել, որ Թեհրանում տեղի ունեցած «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նիստը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների վերացմանը:
Ռայիսին ընդգծել է նաև Ռուսաստանի հետ երկկողմ նախագծերի իրականացման կարևորությունը: