Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն:
«Մեր մշտական և վճռական աջակցությունն անփոփոխ է»,- նշել է Լըկորնյուն՝ հրապարակելով տեսանյութ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից: