BRICS-ի արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը

BRICS-ի արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը



BRICS-ի արտահերթ առցանց գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել միջազգային համաժողով գումարել՝ նպաստելու Գազայի հատվածում հակամարտության արագ կարգավորմանը:
Իրանի նախագահը կոչ է արել BRICS երկրներին՝ «ահաբեկչական» ճանաչել Իսրայելը և դադարեցնել քաղաքական, տնտեսական և ռազմական գործակցությունն այդ երկրի հետ։ Էբրահիմ Ռայիսին իսրայելական կողմին մեղադրել է Գազայի հատվածում արգելված զենք կիրառելու համար։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին դատապարտել է Գազայի հատվածից պաղեստինցիների հնարավոր բռնի տեղահանումը:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն էլ միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել զենքի արտահանումն Իսրայել։
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելն անհամաչափ ուժ է կիրառում: Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան դատապարտել է նաև իսրայելցիների դեմ ՀԱՄԱՍ-ի գործողությունները, որոնց հետևանքով նաև Բրազիլիայի քաղաքացիներ են զոհվել:

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Իսրայելի գործողությունները ցեղասպանություն և պատերազմական հանցագործություն է որակել և ասել, որ ՀԱՄԱՍ-ը ևս պետք է պատասխան տա: