Ճապոնիայում այսօր մի շարք երկրաշարժեր են գրանցվել: Առաջին ստորգետնյա ցնցումները՝ 5,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:06-ին:
Երկրաշարժերի ֆոնին հայտարարվել էր մինչև 5 մ բարձրությամբ ցունամիի վտանգ, սակայն ավելի ուշ այն հերքվել էր:
Երկրաշարժի հետևանքով մահացել է երկու մարդ։ Յոթ մարդ վիրավորվել է Խակուի և Սիգա քաղաքներում, 15-ը՝ Տոյամա պրեֆեկտուրայում, հինգը՝ Ֆուկուի պրեֆեկտուրայում և երկուսը՝ Նիիգատա պրեֆեկտուրայում: