Գազայում քաղաքացիական իշխանությունը պատերազմից հետո պետք է հանձնվի պաղեստինցիներին. Գալանտ

Գազայում քաղաքացիական իշխանությունը պատերազմից հետո պետք է հանձնվի պաղեստինցիներին. Գալանտ



Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ շարունակվող պատերազմի ավարտից հետո գործողությունների ծրագիրը՝ հայտնում է Times of Israel-ը։
Նշվում է,  որ Գազայի հատվածում քաղաքացիական իշխանությունը պատերազմից հետո կհանձնվի պաղեստինցիներին, Իսրայելը, միաժամանակ, կպահպանի սահմանների ռազմական վերահսկողությունը և Գազայի ներսում անհրաժեշտ ռազմական ու անվտանգության գործողություններ ձեռնարկելու իրավունքը:
«Գազայի բնակիչները պաղեստինցիներ են, ուստի Պաղեստինի իշխանությունները պատասխանատվություն կկրեն՝ պայմանով, որ Իսրայել պետության դեմ թշնամական գործողություններ կամ սպառնալիքներ չեն լինի»,- թերթը մեջբերում է Գալանտին։
Ճեպազրույցում պաշտպանության նախարարը նշել է, որ հետպատերազմյան Գազայում Պաղեստինի ինքնավարության հնարավոր մասնակցության հարցը այս փուլում տեղին չէ, քանի որ այն չի իրականացրել անհրաժեշտ բարեփոխումները։

Անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները Times of Israel-ին ասել են, որ ծրագրի համաձայն՝ պարտականությունների փոխանցումը տեղական կառավարմանն իրականացվելու է աստիճանաբար և ոչ միանգամից՝ հաշվի առնելով առկա ենթակառուցվածքները: