Ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի պաշտոնական այցն Ադրբեջան:
Բաքվում ավելի վաղ կայացել է նրա հանդիպումը Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ավարտին չորս փաստաթուղթ է ստորագրվել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:
Մասնավորապես, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ԱՄԷ ներդրումների նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր էներգետիկ ոլորտում ներդրումային համագործակցության վերաբերյալ:
Բացի դրանից՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության՝ ADONC-ի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: