Հորդառատ տեղումների և ուժեղ քամու պատճառով Սամցխե Ջավախքի մի քանի շրջաններում անջատվել է էլեկտրաէներգիան։ Այս պահին հոսանքազրկված են Աբասթումանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մի քանի գյուղեր։
«Ախալքալաքում և Նինոծմինդայում վթարային անջատում է եղել, տեղում աշխատում են համապատասխան խմբեր, և աստիճանաբար էլեկտրաէներգիա է մատակարարվում», — հայտնում են «Էներգո-Պրո Ջորջիա»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ «Ինչ վերաբերում է Աբասթումանիին, ապա այստեղ վնասված է բարձրավոլտ էլեկտրահաղորդման աշտարակը»։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 5-8-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է եղանակի կտրուկ վատացում և առատ տեղումներ։