Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում հաստատել են Գինոսյանի մտերիմները, սաները:
Նա սրտի կաթված է ստացել, 58 տարեկան էր: