ՄՔԴ-ին միանալը հիանալի հիմք է ԵՄ-Հայաստան համագործակցության համար. Մարինա Կալյուրանդ

ՄՔԴ-ին միանալը հիանալի հիմք է ԵՄ-Հայաստան համագործակցության համար. Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ին պաշտոնապես միանալու առիթով:
«Անկեղծ շնորհավորում եմ Հայաստանին 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Դա օրենքի գերակայությանը երկրի հանձնառության հստակ ազդանշան է և հիանալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- գրել է պատգամավորն X-ի իր միկրոբլոգում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին