Արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Փաշինյանի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ. Բլինքեն

Արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Փաշինյանի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ. Բլինքեն



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Այսօր արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը:

Had a productive conversation with Armenian Prime Minister Pashinyan today on how we can support the peace process between Armenia and Azerbaijan and ways we can continue to strengthen our bilateral relationship. pic.twitter.com/NppMIra0Ru
— Secretary Antony Blinken (@SecBlinken) February 17, 2024