Անգոլան Ռուսաստանին խնդրել է դուրս գալ ալմաստի արդյունահանման նախագծից պատժամիջոցների պատճառով

Անգոլան Ռուսաստանին խնդրել է դուրս գալ ալմաստի արդյունահանման նախագծից պատժամիջոցների պատճառով



Անգոլան ռուսական ALROSA ընկերությանը ստիպում է լքել Կատոկայի ալմաստի հանքը, քանի որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները խնդիրներ են առաջացրել այնտեղ արդյունահանվող օգտակար հանածոների վաճառքի հետ կապված, գրում է տեղական Expansão պարբերականը։
ALROSA-ն 41% բաժնետոմսերի սեփականատեր է Կատոկա ալմաստի հանքավայրը շահագործող ընկերությունում: Անգոլան պնդում է, որպեսզի ռուսական ընկերությունը դուրս գա նախագծից սահմանված պատժամիջոցների պատճառով, որոնք ազդում են բիզնեսի վրա։
Թերթի տվյալով՝ առերեսումը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Հունվարին այս հարցով կողմերը հանդիպել են Դուբայում։ Խոչընդոտը՝ փոխհատուցում ստանալու Ռուսաստանի ցանկությունն է, քանի որ ընկերությունը մեծ ներդրումներ է կատարել ոլորտում։ Այնուամենայնիվ, Անգոլան խնդրում է ռուսական կողմին հեռանալ առանց որևէ պահանջի։ Expansão-ի աղբյուրը նշել է, որ հանքը «Անգոլայի ժառանգություն» է, և այդ պատճառով երկիրը չպետք է դրա դիմաց որևէ փոխհատուցում վճարի։
Անգոլայի ալմաստի ազգային ընկերությունը՝ Endiama-ն, ասել է, որ խնդիրներ ունի բանկերի հետ համագործակցության հարցում՝ ALROSA-ի՝ պատժամիջոցների տակ գտնվելու պատճառով: