ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի վերաբերյալ շփումներում չի քննարկում պաղեստինյան պետության ստեղծումը. Լավրով 29.02.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի վերաբերյալ շփումներում չի քննարկում պաղեստինյան պետության ստեղծումը. Լավրով
		29.02.2024 . Միջազգային


ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի վերաբերյալ շփումներում քննարկում է ոչ թե պաղեստինյան պետության ստեղծումը, այլ առանձին կարգավորումը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած միջպաղեստինյան հանդիպման ժամանակ։

«ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է կրկին ստանձնել գլխավոր բանակցողի դերը։ Բայց որքանով կարող ենք դատել այդ բանակցությունների մասին հաղորդագրություններից, խոսքը ոչ թե պաղեստինյան պետության, այլ Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում առանձին կարգավորման մասին է»,- ասել է ռուս դիվանագետը։

Լավրովի խոսքով՝ այսօրվա հակամարտության պատճառն այն է, որ պաղեստինյան պետության ստեղծման խնդիրը դեռ լուծում չի գտել:

«Պաղեստինցիները պետք է իրացնեն պետություն ստեղծելու իրենց իրավունքը 1967 թվականի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Միայն նման՝ արդար, միջազգային իրավունքի վրա հիմնված մոտեցումը կարող է կայուն խաղաղություն բերել տարածաշրջան»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին