1tv.ge-Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 32 տոկոսի կարծիքով, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ամենաշատ ձայն կստանար «Վրացական երազանքը»:
Հարցին, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ում օգտին կքվեարկեիք, պատասխաններն այսպիսին են.
«Վրացական երազանք» – 32%, «Չգիտեմ» – 14%, «Միացյալ ազգային շարժում» – 14%, «Հրաժարվել պատասխանից» – 12%, «Ոչ մեկի» – 11%, «Եվրոպական Վրաստան -ազատ ժողովրդավարներ – 6% , «Հայրենասերների դաշինք» – 3%, «Լեյբորիստական կուսակցություն» – 2%, «Նոր Վրաստան – քաղաքական հարթակ» – 2% , «Գիրչի» – 1% , «Ժողովրդավարական շարժում – Միացյալ Վրաստան»- 1% ,«Այլ» – 1%:
Հետազոտությունն անցկացվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, Վաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):
«NDI»-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի «UK aid»-ի ֆինանսական աջակցությամբ: Հարցումն անցկացնում է «CRRC-Վրաստանը»: