Ղեկավարության հետ հանդիպումից հետո գորելովկացիները բացեցին ճանապարհը

Ղեկավարության հետ հանդիպումից հետո գորելովկացիները բացեցին ճանապարհը

Գորելովկա են ժամանել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլին և Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության ներկայացուցիչներ: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանք լսեցին բնակիչների պահանջը, իսկ բնակիչները բացեցին Հայաստան տանող ճանապարհը: Այս մասին տեղեկացնում է nor.ge կայքը։ Արդյունքում որոշում կայացվեց, որ Գորելովկայում ջուր չլինելու պատճառը գտնելու համար գյուղ կժամանեն մասնագետներ:

Ավելի վաղ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչները հավաքվել են դեպի ՀՀ տանող կենտրոնական ճանապարհի վրա։ Նրանք սպառնում են փակել ճանապարհը եթե այնտեղ չմեկնեն ղեկավարները։ Բնակիչները նշում էին որ չունեն ջուր և պահանջում են  խնդրի անհապաղ լուծում։