Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց

Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց

Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց: Այս մասին ասվում է Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:

«Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար:

Կորոնավիրուսի տարածման հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով խնդրում ենք զերծ մնալ Իրան մեկնելուց: Անհրաժեշտության դեպքում Իրանում Վրաստանի քաղաքացիները կարող են կապվել Թեհրանում Վրաստանի դեսպանության հետ «թեժ գծի» միջոցով ՝ +989352110274;

+989122997726;

+989108201041 », – ասված է ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ: