Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Վրաստանում: Այս մասին հայտարարեց Վրաստանի գրավյալ տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության,փախստականների հարցերով նախարար Եկատերինա Տիկարաձեն ճեպազրույցի ժամանակ:

Նախարարի խոսքով ՝ վիրուսը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը Իրանից Ադրբեջան էր ժամանել: Հիվանդին տեղափոխել են վարակիչ հիվանդությունների հիվանդանոց: