Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալված անձանց 29.04.2024 . Միջազգային

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալված անձանց
		29.04.2024 . Միջազգային


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության տվյալով՝ Բլինքենը բարձր է գնահատել այն փաստը, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել որպես սահմանազատման հիմք: Նա ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: «ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել հայ գործընկերոջ հետ ձեռք բերած դինամիկան, վերահաստատել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին