ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին

ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին



Լարված իրավիճակ է Իսրայել-Լիբանան սահմանին: ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ հարվածներ են հասցվել Լիբանանի հարավում գտնվող 100 ռազմական թիրախի: Նշվում է, որ ոչնչացվել են զենքի պահեստներ, ինչպես նաև «Հեզբոլլահի» ներկայացուցիչներ: Իսրայելական Զինված ուժերը հայտնել են, որ սա պատասխանն է Իսրայելի հյուսիսային տարածքներին «Հեզբոլլահի» հարվածներին:
ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ իսրայելական կողմը ջանքեր է գործադրում՝ վերականգնելու անվտանգությունը հյուսիսային սահմանի երկայնքով և բնակության նախկին վայրեր վերադարձնելու սահմանակից տարածքների շուրջ 60,000 բնակչի, որոնք Իսրայել-Լիբանան լարվածության ֆոնին տարհանվել էին: