Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ավտոբուսի վարորդը ձերբակալվել է

Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ավտոբուսի վարորդը ձերբակալվել է



Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ավտոբուսը դուրս է բերվել ջրից: Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալով՝ վթարի և ուղևորների մահվան դեպքերով հարուցվել է երկու քրեական գործ՝ մահացու վթարի և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման վերաբերյալ:
Ավտոբուսի վարորդը, որը ծնունդով Տաջիկստանից է, բայց Ռուսաստանի քաղաքացի, ձերբակալվել է և հարցաքննվել որպես կասկածյալ, նա հիվանդանոցում է:
Ընկերությունից, որին պատկանում  է տրանսպորտային միջոցը, հայտարարել է, որ ավտոբուսը սարքին է եղել, անցել է անհրաժեշտ զննություն: