ԱՄՆ-ում հայտնի է Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճի օրը

ԱՄՆ-ում հայտնի է Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճի օրը



ԱՄՆ-ում գործող նախագահ Ջո Բայդենի և նրա հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփի նախընտրական առաջին հեռուստամենամարտը նախատեսված է հունիսի վերջին։ Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ հեռուստաբանավեճը տեղի կունենա հունիսի 27-ի երեկոյան՝ Ատլանտայում (Ջորջիա նահանգ)։
Հեռուստաբանավեճի ավելի վաղ անցկացման նախաձեռնողը ԱՄՆ գործող նախագահն է: Հակառակ կազմակերպչական հանձնաժողովի ծրագրերին՝ նա առաջարկել է արագացնել հեռուստաբանավեճերի անցկացումը և դրանք պլանավորել արդեն հաջորդ ամիս:
Թրամփի թիմը համաձայնել է այդ ամսաթվի հետ՝ հավելելով, որ ընտրողներին պետք է հնարավորություն տրվի դիտելու ավելի քան երկու հեռուստամենամարտ, և առաջարկել է Բայդեն-Թրամփ չորս հեռուստաբանավեճ անցկացնել հունիսին, հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին:
ԱՄՆ-ում նախագահի թեկնածուների միջև հեռուստաբանավեճերը ավանդաբար կազմակերպում է միջկուսակցական հանձնաժողովը: Դեռևս նոյեմբերին որոշված էր երեք հանդիպում անցկացնել սեպտեմբերի 16-ին՝ Տեխասի Սան Մարկոս քաղաքում, հոկտեմբերի 1-ին՝ Վիրջինիայի Փիթսբուրգ քաղաքում և հոկտեմբերի 9-ին՝ Յուտայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում: