ԱՄՆ-ը Չինաստանի հետ առևտրային պատերազմի նոր փուլ է սկսել. BBC 15.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Չինաստանի հետ առևտրային պատերազմի նոր փուլ է սկսել. BBC
		15.05.2024 . Միջազգային


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պայքար է սկսել Չինաստանի հետ առևտրային պատերազմում, որը նախաձեռնել էր իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը, և բարձրացրել է տարեկան 18 միլիարդ դոլարի ծավալով էլեկտրական մեքենաների և չինական այլ ապրանքների մաքսատուրքերը, գրում է BBC-ն:

Նպատակն է սահմանափակել չինական ապրանքների ներհոսքը, որոնց գները, ըստ ԱՄՆ-ի, ցածր են սեփական արտադրողներին չինական սուբսիդավորման և տնտեսության մեջ կոմունիստական կուսակցության միջամտության պատճառով։

«Չինաստանը շարունակում է աշխատել հին սխեմայով՝ աճել ուրիշների հաշվին։ Նրանք ներդրումներ են կատարում արտադրության մեջ, չնայած հզորությունների ավելցուկին, և համաշխարհային շուկաները հեղեղում են ապրանքներով, որոնց գները նվազեցված են միայն անազնիվ մրցակցության արդյունքում»,- բացատրել է ԱՄՆ նախագահին կից ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լաել Բրեյնարդը։

Չինաստանը պնդել է, որ չունի ավելորդ հզորություն, այլ ունի միայն որակի ու քանակի առավելություն, իսկ տեխնոլոգիան ոչ թե գողանում է, այլ ինքն է զարգացնում։ Չինացիները պահանջում են անկաշկանդ մուտք ամերիկյան շուկա և խոստացել են անպատասխան չթողնել Բայդենի մաքսատուրքերը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին