Թուրքիան ԱԹՍ և ուղղաթիռ է ուղարկել Իրան՝ որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար 19.05.2024 . Տարածաշրջան

Թուրքիան ԱԹՍ և ուղղաթիռ է ուղարկել Իրան՝ որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար
		19.05.2024 . Տարածաշրջան


Թուրքիան Իրան է ուղարկել 32 ալպինիստից բաղկացած որոնողափրկարարական թիմ: 

Իրան է ուղարկվել նաև 6 միավոր հատուկ տեխնիկա՝ Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ընդգրկվելու նպատակով: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը: 

Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ և գիշերային տեսանելիության սարքերով հագեցած ուղղաթիռ է տրամադրել որոնողափրկարարական աշխատանքների համար:

 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին