Վրաստանի խորհրդարանը կկարողանա հաղթահարել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը նա կիրառել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն՝ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, փակել է այս օրենքի վերջնական ձևի քննարկման հնարավորությունը։
Օրենքին դեմ են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը: Եվրոպացի ղեկավարներն ասում են, որ օրենքը հակասում է եվրոպական արժեքներին: Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները, սակայն, շարունակում են պնդել, որ դրա նպատակն է ապահովել ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորման թափանցիկությունը։