Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի Պետությունը

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են  Պաղեստինի Պետությունը



Նորվեգիան, ապա՝ Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի Պետությունը: Այդ երկրներից յուրաքանչյուրը որոշումը պատմական կարևոր քայլ է համարել Պաղեստինի համար: Նրանք վստահեցրել են, որ իրենց նպատակն է օգնել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու երկու պետությունների սկզբունքով:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ասել է, որ «Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի, եթե չկա Պաղեստինի ճանաչում»:
Երեք պետության որոշումն առաջացրել է Իսրայելի վրդովմունքը: Այդ երկրի արտգործնախարար Իսրայել Կացը հրահանգել է Նորվեգիայում, Իռլանդիայում և Իսպանիայում Իսրայելի դեսպաններին վերադառնալ հայրենիք:
Նա ասել է, որ ճանաչումը կարող է խոչընդոտել Գազայում պահվող իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերին և ավելի քիչ հավանական է դարձնում կրակի դադարեցումը: