Միրզոյանը Վոլկեր Տյուրկին վերահաստատել է ՀՀ-ի՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը

Միրզոյանը Վոլկեր Տյուրկին վերահաստատել է ՀՀ-ի՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցության հարցեր։ 

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին մարդու իրավունքների պաշտպանության հարցերում Գրասենյակի ներգրավվածության կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությանը։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները: