Մակրոնը և Պուտինը անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին

Մակրոնը և Պուտինը անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին

Երեկ երեկոյան Կրեմլում շուրջ վեց ժամ տևած բանակցություններին Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրը։

Մակրոնի խոսքերով ինքը ուրախ է, որ հնարավոր է դարձել ազատ արձակել 8 հայ գերիների, որոնք ֆրանսիական հակաճգնաժամային կենտորնի միջոցով ինքնաթիռով տեղափոխվել են Հայաստան։

Վլադիմիր Պուտինը մասնավորապես ընդգծեց ռուս խաղաղապահների առաքելության և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կարևորությունը․ — «Մենք հաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական և հումանիտար հարցերի կարգավորման համար»։

Ռուսաստանի նախագահը հավելեց, որ ֆրանսիացի պաշտոնակիցը մանրամասներ է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև փետրվարի 4-ին կայացած տեսակոնֆերանսից։