Մինսկի համաձայնագրի իրականացումն անհրաժեշտ է, նաև նորարարական մոտեցումներով երկխոսություն սկսել Եվրոպայի մայրցամաքում երաշխիքների շուրջ. Էմանուել Մակրոն

Մինսկի համաձայնագրի իրականացումն  անհրաժեշտ է, նաև նորարարական մոտեցումներով երկխոսություն սկսել Եվրոպայի մայրցամաքում երաշխիքների շուրջ. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Եվրամիությունը և Ֆրանսիան պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Ուկրաինան ընտրել է ժողովրդավարության, բարեփոխումների ուղին, և նա պետք է գնա այս ճանապարհով, քանի որ դա ուկրաինացի ժողովրդի ընտրությունն է»,- ասել է Մակրոնը նախագահ Զելենսկու հետ Ուկրաինայում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, Մինսկի համաձայնագրի իրականացումն անհրաժեշտ է։

«Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին ներգրավված է միջնորդական գործընթացում՝ Նորմանդյան քառյակի ձևաչափով, և այժմ կարևոր է, որ երկու կողմերն էլ կատարեն Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

Մինսկի համաձայնագրի ամբողջական կատարումը էական է. Անհրաժեշտ է նաև նոր լայն և նորարարական մոտեցումներով երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքում անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- ասել է Էմանուել Մակրոնը։