«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթեց Հայաստանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում էր «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան ելույթ էր ունեցել 9-րդ համարի ներքո։ Հայաստանի պատվիրակը կատարում էր «Քամի-քամի» ստեղծագործությունը:
Մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ 2020-ին Հայաստանը չէր մասնակցել «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ պայմանավորված Արցախում Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմով: