Հայտարարություն

Հայտարարություն

Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին, Ախալցիխեի պատմական Ռաբաթ ամրոցում տեղի է ունենալու «Վարդավառ» պարերի փառատոնը։

Փառատոնին իրենց ելույթներով հանդես կգան Ախալցխայի շրջանի 10-ից ավելի հայկական պարային համույթներ՝ ներկայացնելով մեր մշակույթի գեղեցկությունը և բազմազանությունը՝ ավանդական պարերի միջոցով։

Սիրով սպասում ենք բոլորիդ, միանալու Վարդավառյան գեղեցիկ երեկոյին եւ ջերմ մթնոլորտում միասին նշելու պարերի փառատոնը։

Հուլիսի 27
Վայրը՝ Ախալցիխե, Ռաբաթ ամրոց
Ժամը՝ 18:30