Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկել է «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» հայ-վրացական գիտաժողովը
Թբիլիսիի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» խորագրով հայ-վրացական գիտաժողովի բացման արարողությունը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Գևորգ Ղարիբջանյանը նշել է, որ քննարկվող թեմաներն ու ներկայացվող զեկույցները կարևոր նշանակություն ունեն ինչպես ավանդական, այնպես էլ նոր ձևավորված սփյուռքի պատմամշակութային և սոցիալ-հոգեբանական խնդիրների ուսումնասիրության տեսանկյունից։ Նա ընդգծել է նաև…
