ԱԹՍ հարձակում՝ Սարատովի «Օզոն»-ի լոգիստիկ կենտրոնում․ հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են
Սարատովում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերությունը։ Ozon-ի աշխատողները տարհանվել են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի տուժել։ Ընկերությունը հավելել է, որ ներկայում ցուցադրվող ապրանքները չեն կարող պատվիրվել։ Դրանք կհեռացվեն ցուցադրությունից։ Ժամանակավորապես դադարեցվել է այդ կենտրոնի վաճառողներից ապրանքների ընդունումը։ Տեղափոխվող ապրանքները վերահասցեագրվել են…
