Վրաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու քննությունը
Վրաստանի Սահմանադրական դատարանն ավարտել է հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության աղմկահարույց հայցի քննության նախնական փուլը: Հոկտեմբերի 26-ից դատարանի պլենումը կանցնի գործի հիմնական քննությանը։ Ի սկզբանե դատավարության համար հատկացվել էր երեք օր, սակայն պլենումի նախագահ Ռևազ Նադարայան հայտարարել է, որ նիստերը տեղի կունենան ամեն աշխատանքային օր՝ մինչև դատավարության ամբողջական ավարտը: Հայցը…
