Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն
Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն: Այդ մասին տեսանյութը հրապարկվել…
Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն: Այդ մասին տեսանյութը հրապարկվել է վարչապետի Ֆեյսբուքի էջում:
Եվրոպան պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ակնկալվում է, որ խորհրդականների մակարդակով խաղաղ բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում։ Դրանց կարող են մասնակցել Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Կանցլերը չի բացառել, որ հանդիպումը կարող է կայանալ Աբու Դաբիում: «Հուսով ենք՝…
ՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցը՝ նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հայցի հիմքում Նիկողոսյանի՝ հոկտեմբերի 29-30-ին ընդունած որոշումներն էին, որոնցով պաշտոններից ազատվել էին «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չորս թեկնածուներ՝ համայնքի ղեկավարի տեղակալն…
ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում Եվրոպայում 1997 թվականի սահմաններին վերադառնալը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քննարկման ժամանակ։ «ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա և հավելել է, որ «միայն ՆԱՏՕ-ի երկրները կարող են նման որոշումներ կայացնել», և որ դրանք չեն կարող դրսից թելադրվել դաշինքին։…
Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության պատվիրակությունը նոյեմբերի 22-ին Իմրալի կղզում հանդիպել է ցմահ ազատազրկման պատիժ կրող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ։ Այդ մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ արձանագրված է, որ Օջալանը տեղափոխվել է բանտային համալիրի նորակառույց տարածք։ DEM-ը, գնահատելով հանդերձ այդ փոփոխությունը, գտնում է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է լրացուցիչ պայմաններ ստեղծեն, որպեսզի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին: Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում…
ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար կարևոր է ունենալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք ապահովում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Խոսքը հավաքական պաշտպանության սկզբունքի մասին է: Քուշների խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել նման երաշխիքները, ինչը կարող է վկայել խաղաղության հասնելու Կրեմլի լուրջ մտադրությունների մասին։ ԱՄՆ բանագնացը համաձայնել է Ուկրաինայի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի TRIPP նախագծի իրականացումը, որի գործնական փուլի մեկնարկը տրվել է այսօր։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված քայլերի իրականացման…
Աթենքի ազգային հնագիտական թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Համաձայն հուշագրի` նախատեսվում է իրականացնել համատեղ ցուցահանդեսներ, գիտական, մշակութային միջոցառումներ, մասնագիտական փորձի փոխանակում։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ…
2026 թվականի նոյեմբերի 18-23-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է «Շանհայի համագործակցության կազմակերպության բաց գավաթ» (SCO Open Cup) միջազգային մարզական խոշոր մրցաշարը՝ ՇՀԿ շահագրգիռ անդամ պետությունների, ինչպես նաև հրավիրված երկրների մարզիկների մասնակցությամբ։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարին հրավիրված Հայաստանի հավաքականը ներկայացել է 6 մարզիկով՝ հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանի և մարզիչ Հայկ Ավետիսյանի…
Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ակտիվ դինամիկան՝ և մի շարք ոլորտներում շարունակաբար խորացող համագործակցությունը։ Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտներում և զարգացումների ներկայիս…
Նոյեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին: Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը»,- նշել է նա:
Նոյեմբերի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարական հանդիպում՝ պանելային քննարկման ձևաչափով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։ Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են ռոբոտաշինության զարգացման հեռանկարներին, տվյալների անվտանգությանը, կրթության և աշխատաշուկայի փոխակերպումներին, քննարկել բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և…
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են՝ կայացել է հանդիպում Forbes միջազգային պարբերականի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների ներկայացմանն ուղղված նախկին ծրագրերը։ 2026 թվականին արդեն իրականացվել է Հայաստանի մասին երկու համատեղ նախագիծ։ Քննարկվել են նաև համագործակցության նոր հնարավորություններն ու Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության, միջազգային լսարանին առավել արդյունավետ ներկայացնելու հեռանկարները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Լիբանանի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների կուռ բարեկամության վրա: Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ…
Վահան Կոստանյանն Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մաուրիցիո Գասպարիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները Նոյեմբերի 20-ին Նեապոլում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մաուրիցիո Գասպարիի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում և քննարկել են միջխորհրդարանական…
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության ներդրումների, տարածաշրջանային զարգացման և տեղեկատվայնացման նախարարության գլխավոր քարտուղար Յան Գայդոշի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման, նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Տաթև…
Մենք մի ժողովուրդ ենք, որ գիտի, թե ինչ է պատերազմը, մենք շատ պատերազմներ ենք անցել։ Տա Աստված, որ պատերազմը մեզ շրջանցի, բայց եթե բանը հասնի ռազմական գործողություններին, դա մեզ համար ծանոթ թեմա կլինի։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը։ Ֆիդանը մասնակցել է TGRT Haber հեռուստաընկերության սրահում Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին…
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արայիկ Հարությունյանը կգործուղվեն Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական կոմիտեի և 66-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։ Գործուղումը նախատեսված է նոյեմբերի 23-26-ը, իսկ Բաբկեն…
Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Պաղեստին հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում իրավիճակի…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում 15 բնակավայր, որոնց համար Ուկրաինան առաջարկում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշկիից տարհանման օրինակով։ «Մենք ևս մեկ անգամ շնորհակալ ենք ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Օլեշկիի մեր մարդկանց՝ Ուկրաինայի քաղաքացիների ապաշրջափակման և տարհանման համար։ Մենք քննարկում ենք ունեցել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի հետ և այսօր…
Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ «ԱՄՆ-ն և Իսրայելը 12-օրյա և 40-օրյա պատերազմների ընթացքում Իրանի դեմ կիրառել են զանգվածային ոչնչացման զենք և ամենաառաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ, սակայն արդյունքում պարտություն են կրել։ Մոտ ժամանակներս աշխատանքը կսկսի միջազգային իրավական փաստաթղթերի պատրաստման և կառավարության…
Դիջիթեք«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն. Փաշինյաննոյեմբերի 21 | 17:13
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տեղեկատվական…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկման է մասնակցում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ։ Վարչապետին ուղեկցում է տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Բեռլինում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի և Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին։
Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Բուխարեստի ֆորումի շրջանակներում մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը։ Իր խոսքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց…
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Կիևին աջակցության նոր փաթեթին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի, զինամթերքի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, ռադարների և այլ սպառազինության գնմանը։ Մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ օգնությունը կոչված է ամրապնդելու Ուկրաինայի դիրքերը ինչպես մարտի դաշտում, այնպես…
Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանը: Վարչապետ Քրիստեն Միխալի խոսքով՝ դեկտեմբերի 1-ին՝ առավոտյան կփակվեն սահմանային բոլոր անցակետերը՝ երկուսը Նարվայում և երկուսը՝ Էստոնիայի հարավ-արևելքում։ Նա հավելել է՝ վեց ամիս անց կառավարությունը կգնահատի անվտանգային իրավիճակը և կորոշի՝ արդյոք անցակետերը պետք է փակ մնան։ Միխալը խոստացել է, որ իշխանությունները կդիտարկեն սահմանի փակման հետևանքով սոցիալական և…