ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մոնակոյի Իշխանապետությունում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա…
Մոնակոյի Իշխանապետությունում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Պորտուգալիայի Հանրապետության Խորհրդարանական հարցերի նախարարության սպորտի հարցերով պետքարտուղար Պեդրո Դիասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել սպորտի կառավարման, մարզական ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների պատրաստման…
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեն։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամական կապերին, միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորություններին, ինչպես նաև գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակականության ապահովմանն ու ընդլայնման հեռանկարներին։…
Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը կայցելի Վրաստան։ Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ «Հրավերով, նոյեմբերի 6-ից 12-ը փոխնախագահ Հան Չժենը կայցելի Թուրքիա և կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովին Անթալիայում՝ որպես Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հատուկ ներկայացուցիչ։ Նա նաև կայցելի Վրաստան», — ասաց…
Վրաստանում 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված են փոփոխություններ, որոնք քննարկման կներկայացվեն հաջորդ շաբաթ։ Ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեի խոսքերով՝ ընթացիկ տարվա բյուջեն աճում է։ Ինչպես Կակաուրիձեն հայտարարել է երկու խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, բյուջեի եկամտային մասը գերագնահատված է մոտ 800 միլիոն լարիով, որը փոփոխությունների ընթացքում էլ ավելի կաճի։ Նրա խոսքերով՝ մի շարք ծրագրերի համար անհրաժեշտ կլինի…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն անդրադարձավ նաև Ուշիի դեպքին, նշեց՝ շատ նախնական են եզրակացությունները դեպքի մասով, թե ինչու է այն տեղի ունեցել։ «Ես չէի ցանկանա շատ գնահատականներ տալ, մեքենայի անսարքության հետ կապված շատ նախնական ինչ-որ…
Երևանն արդեն երրորդ տարին է, ինչ ակտիվ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց ներկա է մշտական ներկայացուցիչների բոլոր ամենշաբաթյա խորհրդակցություններին, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը` եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակներում: Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը պետք է կայացնեն Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը։ Մասադիկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից…
Արփինե ՍարգսյանՆախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման խնդիր է եղել․ Արփինե Սարգսյանը՝ Ուշիի վթարի մասիննոյեմբերի 04 | 13:00
Այլ երկրների օրենսդրական մանրամասները շատ լավ չգիտեմ, հաշվի առնելով իրենց կողմից կազմակերպման հանգամանքը, բայց քաղաքացիության հրաժարումը ստանդարտ պրոցես է, որևէ խոչընդոտ այդ տեսանկյունից պիտի չլինի։ Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքը…
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խնդրանքով անդրադարձավ նաև ատեստավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը դիմել է ոստիկանության 9525 ծառայող, ատեստավորումը հաղթահարել է 6459 ծառայող, ընդամենը 3241-ն են, որ ստացել…
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնաբանել է ամերիկացի ընտրողների դիրքորոշումը։ «Անկախ նրանից՝ դա խիղճ է, թե կյանքի արժեք, ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք սատարում ենք այս ուղերձին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Ըստ Ղալիբաֆի՝ եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի իր սեփական ժողովրդի կամքը՝ հանուն միջազգային հովանավորների և շանտաժիստների, ապա կբախվի հետևանքների։ «Նրանք կհասկանան,…
Բորժոմիում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերականգնման աշխատանքները։ Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և բնակարանատերերի միավորումների աջակցության ծրագրի շրջանակներում բնակելի շենքերի բարեկարգման աշխատանքներն այս փուլում իրականացվում են միաժամանակ երեք հասցեում՝ Սաակաձեի փողոց № 2, Թամար Թագուհու փողոց № 28 և Մեսխեթի փողոց № 24։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ փոխարինել շենքերի հին և վնասված տանիքները՝ դրանք նորոգելով…
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին, Ախալցխայի քաղաքապետարանի վարչական շենքում տեղի կունենա Ախալցխա քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի հանրային քննարկումը։ Քննարկման ընթացքում շահագրգիռ քաղաքացիներին կներկայացվի քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որը հասանելի կլինի ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր տարբերակով։ Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մասնակցել հանրային քննարկմանը, ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտարկումներն ու կարծիքները։ Գրավոր մեկնաբանություններն ու առաջարկությունները կընդունվեն հանրային…
Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները։ Մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն ծանոթացել են Զարզմելի փողոցում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ասֆալտբետոնե ծածկույթ տեղադրել ճանապարհի շուրջ կես կիլոմետրանոց հատվածում։ Աշխատանքները ներառում են նաև ջրահեռացման համակարգի կառուցում և հետիոտնային արահետների կազմակերպում։ Ենթակառուցվածքային…
Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը շարունակում է բնակչության հետ հանդիպումների և իրականացված աշխատանքների ներկայացման գործընթացը։ Այս շրջանակներում քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, նրանց տեղակալներն ու սակրեբուլոյի պատգամավորներն այցելել են Կումուրդո և Կիրովական գյուղեր։ Կումուրդո գյուղում մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ միասին ծանոթացել է գյուղի կենտրոնում կառուցվող նոր պուրակի ավարտական աշխատանքներին։ Նախագծի շրջանակներում իրականացվել են մի շարք…
2025-ի մարտին մենք ընդունեցինք օրենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին, և հիմա այդ օրենքն ուժի մեջ է։ Այդ մասին «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում՝ պատասխանելով Euronews-ի այն հարցին, թե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին ո՞ր կետին եք հասել, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր առաջին մտադրությունն էր, և մինչև օրս էլ մտադրությունը դա է՝ ստեղծել…
«Տեսեք՝ էս ու՜ր ենք ընկել»,- սոցցանցում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եկանք միջոցառման, ու պարզվեց՝ մեքենաների թանգարանում է. Բրյուսելում այսպիսի թանգարան կա»,- տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը: «Ես այսքան եկել, գնացել եմ, չեմ իմացել: Տեսեք՝ ինչ է կատարվում այստեղ. ամենահին ավտոմեքենաներից մինչև ամենանորերը: Լավ տեղ է, բայց ափսոս էլի ժամանակ չունենք, պետք է…
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Չինաստանում՝ նոյեմբերի 18–19-ը։ «Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանն ունեն ընդհանուր ընկալում, որ երեք երկրների ղեկավարների հանդիպումը նպատակահարմար և չափազանց օգտակար կլինի»,–…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքի էջից: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:…
Սեուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնի հետ: Առանձնազրույցից հետո տեղի են ունեցել նաև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները: Դրանց ավարտին կողմերը ստորագրել են ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Քննարկվել է նաև Թուրքիայի ատոմակայանի կառուցման նոր նախագծին հարավկորեական ընկերությունների մասնակցության հարցը։ ️ Կողմերը պայմանավորվել են…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (The Swedish International Development Cooperation Agency – Sida) պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Երկկողմ համագործակցության շրջանակում մեկնարկել է հարկային վարչարարության արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված երկարաժամկետ ծրագիր, որի նպատակն է խթանել հարկային կարգապահությունը և նպաստել արդար, արդյունավետ ու ժամանակակից…
Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հանդես է գալիս որպես միջնորդ, բանակցությունները լինելու են աշխատանքային մակարդակով։ Ուիթքոֆը հայտնել է, որ կենտրոնանալու են հետպատերազմյան շրջանում անվտանգային միջոցառումների, ապաէսկալացիայի, հումանիտար ջանքերի և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ: «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Համիկ Սայադյանին 2026 թվականի նոյեմբերի 23-ից նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը Պեկին)»,-…
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար 2027-ի բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 27,5 մլրդ դրամ, ինչը 2026-ին հաստատված ցուցանիշը գերազանցում է շուրջ 2,3 մլրդ դրամով կամ 9 տոկոսով, այդ թվում՝ կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 789 միլիոն դրամ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի…
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին՝ ընդգծելով երկու երկրների…
Ասպինձայի մունիցիպալիտետում անցկացվել են «2026-2027» ուսումնական տարվա դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում կազմակերպված վոլեյբոլի քաղաքային խաղերը։ Մրցումներին մասնակցել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների աղջիկների և տղաների թիմերը՝ Ասպինձայից, Նակալաքևիից, Դամալիից, Ռուսթավիից, Ացկվիտիից և Օշորիից։ Մրցաշարի արդյունքում հաղթողներն ու մրցանակակիրները որոշվել են հետևյալ կերպ. Տղաների պայքարում՝ 1-ին տեղ՝ Օշորայի հանրակրթական դպրոց, 2-րդ տեղ՝ Դամալայի հանրակրթական դպրոց, 3-րդ տեղ՝…
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի (European Encyclopedia Network – EEN) եռօրյա համաժողովը՝ նվիրված Վրացական հանրագիտարանի գլխավոր գիտական խմբագրության հիմնադրման 60-ամյակին։ Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը։ Նա շնորհավորել է Վրացական հանրագիտարանի խմբագրության ղեկավար Զուրաբ Աբաշիձեին՝ ընդգծելով հանրագիտարանային գործունեության…
Ախալցխայում տեղի է ունեցել «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավի փակման միջոցառումը, որին մասնակցել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, նրա տեղակալ Սերգի Մուշկուդիանին և սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Հանդիպումը բացել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Մակա Բերիձեն։ Միջոցառման ընթացքում քննարկվել են արշավի հիմնական նպատակները, հիվանդության վաղ հայտնաբերման և ժամանակին սկրինինգային…
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեի հետ այցելել է Ճոբարեթի գյուղում գտնվող Ասպինձայի մունիցիպալիտետի «Սատիկնես Գորի» վաղ բրոնզի դարով թվագրվող բնակավայր և ծանոթացել այնտեղ իրականացվող հնագիտական աշխատանքների ընթացքին։ Պեղումներն իրականացնում է Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական հետազոտությունների ինստիտուտը՝ Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ֆինանսավորմամբ։ Դոկտոր Կախա Կախիանիի ղեկավարությամբ գործող Ճոբարեթիի…
Առնվազն 15 մարդ է զոհվել, 81-ը՝ վիրավորվել, ԱՄՆ-ի 11 նահանգում հանգստյան օրերին Հելոուինի ժամանակ հրազենային միջադեպերից՝ հայտնել է USA Today-ը: Ամենավատ իրավիճակը Դալասում է, որտեղ երեք կրակոցներից զոհվել է չորս մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Հրազենի կիրառում է արձանագրվել նաև Ալաբամայում, Դելավերում, Իլինոյսում, Ինդիանայում, Արկանզասում, Կալիֆոռնիայում, Միչիգանում, Կոլորադոյում, Ֆլորիդայում և Միսիսիպիում։ Կրակոցների հետ կապված շատ դեպքեր…
Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ, բայց ԿԲ-ն որևէ միջամտություն չի կարող անել շուկայում, քանի դեռ դա իրականություն չի դարձել, որովհետև ԿԲ-ն գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել, որովհետև գործիքակազմ չունի: Այդ մասին 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Եթե հանկարծ տեղի ունենա գազի թանկացում, որի արդյունքում…