ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ՀՀ պատվիրակության կազմում, մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Կոնգրեսի շրջանակներում Էդգար Արսենյանն այսօր հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության փորձն ու մոտեցումները հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում՝ առանձնահատուկ անդրադառնալով միջազգային համագործակցության նշանակությանը…
